Գալուստ Սահակյանը` Կարեն Կարապետյանի քննադատության մասին.
«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«Պարոն Սահակյան, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հարցազրույց էր տվել եւ բավական կոշտ քննադատաան հայտարարություններ հնչեցրել նաեւ իշխանության հասցեին։ Ի՞նչ է սա նշանակում, իշխանության մեջ ճաքե՞ր են առաջանում։
Չեմ կարծում, որ հնարավոր ճաքերի մասին է խոսքը, պարզապես նա իր անձնական տեսակետն է ասել, իր մոտեցումներն է ներկայացրել։ Կուսակցությունում այնպես չէ, որ բոլորը համամիտ են լինում մի խնդրի շուրջ։
Դուք բացառո՞ւմ եք, որ ճաքեր առաջանան եւ նույն Կարեն Կարապետյանը դուրս գա ՀՀԿ-ից եւ կանգնի եռյակի կողքին։
ՀՀԿ-ն շատ քաղաքական գործիչներ ունի, եւ այնպես չէ, որ որեւէ գործիչ, որ իր տեսակետն արտահայտում է, նշանակում է ճաքեր կան։ ՀՀԿ-ն ունի իր կայուն կազմը, մոտեցումները, ընդ որում՝ այդ մոտեցումների մեծ մասը կիսում է նաեւ Կարեն Կարապետյանը, բայց առանձնանում է իր մոտեցումներով, ես այստեղ այդպես խաենաշփոթ չեմ տեսնում։ Ես մոտ հարաբերություններ ունեմ Կարեն Կարապետյանի հետ, չեմ կարծում, որ նման խնդիր լինի։
Ճի՞շտ է, որ խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում Սերժ Սարգսյանն է դառնալու ԱԺ նախագահ։
Ի՞նչ է պատահել որ։ Բայց դեռեւս մենք նման բան չենք քննարկում, որովհետեւ Սերժ Սարգսյանը դեռեւս մինչեւ 18 թվականը ՀՀ նախագահն է, եւ պատշաճ էլ չէ այդ ուղղությամբ խոսել։ Եվ երկրորդը՝ ոչ ոք չգիտի, թե ինչ համագործակցություններ կլինեն, ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում, ինչ իրավիճակ կլինի աշխարհում, ինչպիսի փոփոխություններ կլինեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
