Գալուստ Սահակյանը մատնանշում է զեղծարարության ճանապարհը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության կողմից շրջանառության մեջ դրված վարկածը, թե Շրջանառության նոր հարկի դեմ բողոքի ալիքն ուղղորդվում է խոշորների կողմից, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կիսում, ավելին, նա զեղծարարության ճանապարհ է մատնանշում` խոշորներին խորհուրդ տալով տրոհվել: «Տարբեր սցենաներ կան, խոշորները կարող են շատ հանգիստ ձեւով իրենց ապրանքը, մի քանի աշխատողներ ընդունեն, դարձնեն իրավաբանական անձ եւ իրենց ապրանքներն առանց փաստաթղթի վաճառեն», – մեր լրագրողի հարցին պատասխանել է Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ խոշորների ուղղորդման մասին տեսակետ էին հայտնել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Մանվել Բադեյանն ու Վահրամ Բաղդասարյանը, եւ իշխանական քարոզչամեքենան հետեւողականորեն մանում է այս թելը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
