Գալուստ Սահակյանը մեկնում է հանգստի, թե՞ աշխատանքային այցի. Չորրորդ Իշխանություն
Գալուստ Սահակյանի՝ Ֆրանսիա այցի օրակարգն առավել քան «հագեցած է»: Պարզվում է՝ Գ. Սահակյանը հարյուրավոր կիլոմետրեր կտրել, մեծ պատվիրակությամբ եռօրյա աշխատանքային այցով Փարիզ է գնացել ընդամենը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 2014 թ. դրամահավաք-հեռախոսամարաթոնի փակման արարողությանը ներկա գտնվելու, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերա Լարշեի, ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպելու համար: Համենայն դեպս, ԱԺ պաշտոնական կայքում Սահակյանի այլ հանդիպումների մասին որեւէ խոսք չկա:
Նկատենք, որ ընդամենը երեք հանդիպման ու հեռախոսամարաթոնի փակման արարողությանը մասնակցելու համար եռօրյա այցը, մեղմ ասած, անհասկանալի է: Էլ չասենք ՀՀ պետական բյուջեից ծախսված հսկայական միջոցների մասին: Բայց դե երևի Գալուստ Գրիգորիչը որոշել է հաճելին համատեղել օգտակարի հետ, ասել է թե՝ այցը համատեղել է հանգստին։
