«Ժամանակ». Air Armenia-ն առաջիկայում սնանկ կճանաչվի
«Ժամանակի» տեղեկություններով՝ Air Armenia ավիաընկերությունը լուրջ խնդիրներ ունի և առաջիկայում հավանաբար սնանկ կհայտարարվի:
Ավիաընկերությունը խոշոր պարտքեր ունի «Զվարթնոց» օդանավակայանին: Բացի այդ՝ դեռ չի վճարել նաև Դուբայից ձեռք բերած 2 օդանավի ամբողջական գումարը և դեռ 5 միլիոն դոլարի չափ պարտք ունի:
Մեզ հասած տեղեկություններով՝ ավիաընկերությունն արդեն իսկ կանչել է իր աշխատողներին և խնդրել ազատման դիմումներ գրել, քանի որ այլևս չի կարող վճարել նրանց աշխատավարձը:
Մենք փորձեցինք «Զվարթնոց» օդանավակայանից ճշտել, թե ինչ չափերի է հասնում Air Armenia-ի պարտքը, սակայն այնտեղից հրաժարվեցին հստակ տեղեկություն տալ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
