Ժամանակ չեմ ունենա կարդալ ձեր՝ ֆեյսբուքյան հրամանատարներիդ հրամանները
Հպարտ եմ բոլորիդ՝ ոչ-մի թիզ հող թշնամուն համոզմունքով։ Միանում եմ դրան, պատրաստ եմ գալ ձեզ հետ պատերազմի, առաջին գծում, ամենաթեժ մարտերում․․․
Ես կամուֆլյաժս վաղուց էի պատրաստել, դուք էլ պատրաստեք, որ օրը հասնելուն պես հագնենք կամուֆլյաժը, գնանք զենք ստանանք ու պատերազմենք հենց առաջին գծում։
Հուսով եմ չեմ սխալվում, որ բոլորս ենք պատրաստ անհրաժեշտ պահին հագնել կամուֆլյաժները, սելֆիի ձողերը թողնելով տանը՝ մեկնել առաջին գիծ։ Եթե այդպես է, ապա ձեզ հետ եմ, իսկ եթե այդպես չէ, ապա ես մենակ կգնամ․․․ միայն թե խնդրում եմ, երբ գնամ, ինձ ֆեյսբուքում խելք չսովորեցնեք, պատերազմելու պրոֆեսիոնալ խորհուրդներ չտաք, ես այնտեղ, մարտի դաշտում, կունենամ իրական հրամանատարներ ու, ցավոք, ժամանակ չեմ ունենա կարդալ ձեր՝ ֆեյսբուքյան հրամանատրներիդ հրամանները։