«Ժամանակ».Ռուսահայ օլիգարխիան սարսափած է ՌԴ իշխանությունների զայրույթից
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ռուսահայ օլիգարխիան հայտնվել է չափազանց ծանր վիճակում, քանի որ Ռուսաստանի իշխանությունները համարում են, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նրանց տապալումն է:
Ռուսահայ օլիգարխիան տևական ժամանակ Ռուսաստանի իշխանություններին հավատացրել է, որ Հայաստանն իրենց վերահսկողության տակ է, որ իրենց հայրենիքում նույնիսկ ճանճը չի կարող տզզալ առանց իրենց համաձայնության, ուր մնաց իշխանության խնդիր լուծվի: Մինչդեռ հիմա Ռուսաստանի իշխանությունները համոզվել են, որ այդ մարդիկ ոչ միայն կտրված են իրականությունից, այլև ոչ մի ազդեցություն չունեն Հայաստանում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացների վրա:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ օլիգարխների մի մասն այնքան է սարսափած Ռուսաստանի իշխանությունների զայրույթից, որ նույնիսկ չի համարձակվում վերադառնալ Ռուսաստան՝ դառնալով քաղաքական վտարանդի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում