Ժաննա Ֆրիսկեի հրաժեշտի արարողությանը 3 հազար մարդ է այցելել
«Կրոկուս Սիթի Հոլ» Մոսկվայի համերգասրահ, որտեղ տեղի է ունենում երգչուհի և դերասանուհի Ժաննա Ֆրիսկեի հրաժեշտի արարողությունը, ավելի քան 3 հազար մարդ է այցելել: Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները` վկայակոչելով երգչուհու պրոդյուսեր Անդրեյ Շլիկովին:
Սգո արարողությանը ներկա գտնված մարդկանց շրջանում նկատվել են նրա գործընկերները` Աննա Սեմյոնովիչը, Դիանա Գուրցկայան, Դմիտրի Մալիկովը, Իգոր Նիկոլաևը, Սերգեյ Լազարևը, դերասան Եգոր Բերոևը, հոքեյիստ Ալեքսանդր Օվեչկինը և այլոք:
Երգչուհու թաղումը տեղի կունենա հինգշաբթի օրը Մոսկվայի Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանոցում:
Ժաննա Ֆրիսկեն մահացել է 40 տարեկանում` գլխուղեղի քաղցկեղի դեմ տևական պայքարից: