Ժաննա Ֆրիսկեն մոսկովյան կլինիկայում է
Ռուս հանրահայտ երգչուհի, դերասանուհի Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը ամենահուզիչ թեմաներից մեկն է աստղի հազարավոր երկրպագուների համար: Երկարատև բուժումներից հետո Գերմանիայում, Ամերիկայում, Չինաստանում 40-ամյա երգչուհին վերադարձել է Մոսկվա: Անցյալ տարվա աշնանից նա իր ամուսին Դմիտրի Շեպելևի և իրենց որդի Պլատոնի հետ միասին բնակվում է մասնավոր տանը Մոսկվայում: Շատերը նշում են, որ Ժաննայի կայուն և լավ վիճակը բժշկության հայտնի եզակի դեպքերից է: Գլխուղեղի քաղծկեղի պատմության մեջ ռեմիսիայի դեպքերը հազվադեպ են:
Սակայն ի շնորհիվ Ֆրիսկեի ամուսին Դմիտրի Շեպելևի ջանքերի, ինչպես նաև մի քանի միլիոն ռուբլի գումարի, որը հավաքվեց Ռուսֆոնդի օգնությամբ, արեցին իր գործը: