Ժաննա Ֆրիսկեն խոսել է ապագայի պլանների մասին
Արդեն ավելի քան մեկ ամիս է անցել, ինչ Ժաննա Ֆրիսկեն Մոսկվա է վերադարձել արտասահմանում երկարատև բուժումից և վերականգնողական կուրսից հետո:
Երգչուհին առաջվա պես հրաժարվում է հարցազրույց տալ, սակայն ժամանակ առ ժամանակ լրագրողներին հաջողվում է կապ հաստատել նրա հետ ու մի քանի հարց ուղղել, հայտնում է Elle-ն:
Ժաննան դեռևս հրաժարվում է խոսել իր առողջական վիճակի մասին, սակայն հաճույքով է խոսում ապագայի պլաններից և շնորհակալություն է հայտնում երկրպագուներին աջակցության համար:
«Իմ պլաններում միայն որդուս դաստիարակելն է»,- խոստովանել է Ֆրիսկեն:
Այդուհանդերձ, նա չի բացառում բեմ վերադառնալու հավանականությունը: «Դե, դուք ինձ կտեսնեք: Միայն թե դեռ չգիտեմ, թե որտեղ»: