«Ժառանգություն»–ը միանալու է Սեյրան Օհանյանին
«Երեկ երեկոյան կայացել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել, որ կուսակցությունը ընտրությունների է գնալու դաշինքով։ Ճիշտ է, Զարուհի Փոստանջյանը դեմ է եղել, սակայն որոշումն ընդունվել է։ Մեզ հասած տեղեկություններով՝ «Ժառանգություն»–ը միանալու է Սեյրան Օհանյանին, թեև բանակցություններն առերևույթ շարունակվում են նաև «Ելք» դաշինքի հետ։ «Ժառանգություն»–ը «Ելք»–ին միանալու համար պահպանել է առաջին և վեցերորդ հորիզոնականները։ Առաջին տեղի հավակնորդը «Ժառանգություն»–ից հենց Արմեն Մարտիրոսյանն է։ Սակայն «Ելք»-ից պատասխանել են, որ իրենք էլ դեռ չեն որոշել իրենց ցուցակի հաջորդականությունը, բայց տեղի խնդիր չեն դնում։ Ի դեպ, դաշինքով մասնակցության դեպքում էլ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չեն մասնակցելու ընտրություններին»,–գրում է «Ժամանակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
