«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը հայտարարություն է տարածել ՀՀ սահմանին կուտակումների վերաբերյալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության մեծացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի հետ պետական սահմանին զինտեխնիկայի կուտակումների կապակցությամբ։
«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունը․
««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության մեծացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի հետ պետական սահմանին զինտեխնիկայի կուտակումների կապակցությամբ։
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի կուտակումը, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմաշունչ հռետորաբանությունը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացների խաթարման՝ պետական ինստիտուտների կազմալուծման սպառնալիքները և միտումնավոր ստեղծված հումանիտար աղետը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանություն, ցույց են տալիս, որ էթնիկ ազգայնականությամբ և ռասիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ գնալու կառուցողական երկխոսության, այլ շարունակում է հանդես գալ ուժի դիրքերից՝ խախտելով իր իսկ կողմից ընդունված մարդու իրավունքների պաշտպանության մի շարք միջազգային հռչակագրերն ու կոնվենցիաները և միջազգային միջնորդների ջանքերով Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։