Գարեգին երկրորդը գիտե, բայց չի ասում Ծառուկյանի հոգու սովի մասին ...
Lragir.am-ը գրում է .
Նոր Հաճնում Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու օծման արարողությանը լրագրողների հետ զրույցում հոգեւոր արժեքների եւ աղքատության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի խոսքը դարձավ հանրային մեծ աղմուկի պատճառ, հատկապես մամուլում հայտնված վերնագրերից մեկի հետեւանքով: Վերնագիրը Գարեգին երկրորդին էր վերագրում «սովը կհագեցնեն հոգեւոր արժեքներով» արտահայտությունը:
Իրականում Կաթողիկոսը արտահայտվել էր այլ ձեւակերպմամբ: Հարցին, թե ինչպես է վերաբերում հանգամանքին, որ «ժողովուրդը սոված» է, իսկ էստեղ եկեղեցիներ են կառուցում եւ ծախսում դրա համար հսկայական փողեր, Գարեգին երկրորդը պատասխանել էր, թե կարծում է, որ հոգեւոր արժեքները կնպաստեն սոցիալական խնդիրների լուծմանը:
Այդ հանգամանքը դարձավ առիթ «հակընդդեմ» քննադատության՝ արդեն Կաթողիկոսին իր խոսքի համար քննադատողների, թե Գարեգին երկրորդը չի ասել, որ «սովը կհագեցնեն հոգեւորով»:
Իհարկե, չի ասել: Բայց, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական բարդագույն ժամանակաշրջանում գտնվող յուրաքանչյուր հանրության համար չափազանց կարեւոր է, թե ինչ տեքստեր են մատուցում էլիտայի ներկայացուցիչները՝ հոգեւոր եւ աշխարհիկ:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում: