Գարիկ Սարգսյանը պետության հաշվին բարեգործություն է անում․ 2 մլն 600 հազար դրամ օգնություն
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շարունակում է պետական միջոցները փոշիացնել։ Գարիկ Սարգսյանը պետական միջոցների հաշվին բարեգործի դեր է ստանձնել մարզում։
Սարգսյանը ամեն ամիս մարզպետարանի եղած ֆինանսական միջոցներից գումարներ է բաժանում տարբեր մարդկանց։ Քաղաքացիները ի դեպ վստահ են, որ Սարգսյանը իր հաշվին է բարեգործությամբ զբաղված։
Մարզպետարանի կայքը ուսւոմնասիրելու արդյունքում պարզեցինք, որ Գարիկ Սարգսյանը միայն հուլիս ամսին չորս որոշում է կայացրել, որով տարբեր քաղաքացիների, տարբեր չափթերի գումարներ է բաժանել։ Մարզպետի այս չորս որոշմամբ (որոշում 1, 2, 3, 4) մարզպետարանի միջոցներից քաղաքացիներին բաժանվել է ավելի քան 2 675 000 դրամ գումար է բաժանել։
