Գարիկը «ՈՉ» ասաց ապագա մայրիկին, ով զինվոր է ծնելու…
Ապրիլյան պատերազմի օրերին ինքս եմ տեսել, թե ինչպես էին Ստեփանակերտում զինվորականները մեծ բեռնատարից դատարկում Գարիկի բերած օգնությունը զինվորներին, որի մասին, ի դեպ, նույնիսկ ստատուս չհայտնվեց էդ տղու ֆեյսբուքյան էջին: Ու դուք հիմա նրան հոշոտում եք «ապագա զինվորին ծաղրելու» համա՞ր…
Գժվել ե՞ք…
Դա նույնն ա, ոնց որ դպրոցում դասատուն դասը չսովորած աշակերտին 2 նշանակի, գնաք ասեք՝ «ա՛յ սրիկա, ինչպե՞ս կարելի է ապագա զինվորին նշանակել 2»։
Բա ինչի՞, երբ որ ժյուրին «ոչ» է ասում աղջիկներին, չեք գրում՝ «այդ սրիկաները «ոչ»
Ծիծաղս ու լացս իրար հետ են գալիս..
Իսկ չե՞ք ամաչում, որ էդ տղուն գրում եք․ «Արա՛ Գարիկ, ու քո նմանի համար էս տղեն պտի սահման պահի, որ դու հանգիստ քնե՞ս»։ Երևի ձեզանից քչերը գիտեն, որ Գարիկը երկու տարի ծառայել ա սահմանապահ զորքերում` Քարվաճառում: Հիմա ես եմ հարց տալիս` բա որ քո նմանի համար Գարիկը սահման էր պահում, ու դու էլ, Եղիշեն էլ հետը, հանգիստ քնում էիք, ՎԱՏ Է՞Ր!!!
Եթե Եղիշեն ապագայում զինվոր ա լինելու, ապա Գարիկն արդեն ԵՂԵԼ Ա!! Թե՞ անցածը «օյին չի»:
Լավ, ինչևէ… Վերադառնամ Ստեփանակերտում տեսածիս…
Իսկ իմ տեսածն ինձ ասում ա, որ տենց տղեն չի կարա զինվորի ծաղրի…
Ամենածիծաղալուն, որ էդ ելույթի ընթացքում զինվորի մասին ոչ մի ակնարկ նույնիսկ չի էլ եղել…
Էնպես որ, իմ հարգելի «սերոտոնինի» պակաս ունեցող «բույնի» ընկերներ, հերիք ա մարդկանց դարձնեք աստիճան ու փորձեք վրաներով բարձրանալ…