Գառնիկ Իսագուլյանը փոշմանել է, որ Քոչարյանի նվիրած բնակարանից հրաժարվել է. Հրապարակ
Ճի՞շտ է, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահ եղած ժամանակ Հյուսիսային պողոտայում գտնվող էլիտար շենքի չորս սենյականոց բնակարանի բանալիներ է հանել-տվել Ձեզ, Դուք հրաժարվել եք՝ հարցրինք ոչ անհայտ, այսօր Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի «շահերի պաշտպան», ժամանակներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱԺ ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանին: «Այո, ճիշտ է»: Բա չե՞ք փոշմանել, որ նման բան եք արել: «Փոշմանել եմ»: Իսկ չե՞ք կարող գնալ Ռոբերտ Քոչարյանի մոտ, դեմն էլ Նոր տարի է, ասել` Նաջարյանը փոշմանել է, տիրակա՛լ, հե՛տ տվեք բանալիները: «Ես կյանքում ինձ թույլ չեմ տա նման բան»: Իսկ չե՞ք ասի, թե ով էր Քոչարյանին ասել, որ՝ նախագահ, Գառնիկը տուն չունի՜... ֆլան-ֆստան: «Չէ, չեմ ասի»: Ափսո՜ս: Բայց բոլոր դեպքերում անօթեւան չեք, չէ՞: «Չե՛մ»: Կեցցե՛ք:
