Գաստրիկի, Տլեի, եւ Ծգլի կալանքի ժամկետը կերկարաձգվի
Քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմների սպանության գործով կալանավորված Գաստրիկի, Տլեի եւ Ծգլի կալանքի ժամկետը առաջիկա օրերին կերկարաձգվի: Այս մասին Fnews.am-ին տեղեկացրեց մեղադրյալների փաստաբան Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին երեք դիմակավորված անձինք տարբեր տեսակի զենքերից կրակ էին բացել կալանավայրի ավտոկայանատեղիի ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը` Լևոն Ղազարյանը, Դերոն` Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: Հանցագործները դեպքի վայրում էին թողել զենքերը և փախուստի դիմել` շարժվելով Նուբարաշենի շենքերի ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: