Գայանե Մարտիրոսյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե (Ազգուշ) Մարտիրոսյանի, գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է։
Ինչպես հայտնի է՝ Գայանե /Ազգուշ/ Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել է դատավոր Մ.Շահվերդյանին։ Այն ընդունվել է վարույթ և նշանակվել դատական նիստ՝ հունիսի 5֊ին ժամը 14։00-ին։
«Հուսանք, որ գոնե Մ. Շահվերդյանը կլինի արդարամիտ և կապացուցի մեր հերոսամայր Գայանեի անմեղությունը»,- նշված է «Որդիների կանչ» ՀԿ տարածած հաղորդագրությունում։