Գազավիկը, կակեբեյիշնիկը և Բարձրավոլտ էլեկտրացանցերի ներքին ու աշխատանքային անվտանգությունը
Մարգարիտա Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է
Կառավարությունը հարուստ «բանիմաց» կադրերով է համալրվում: Պարզվում է « ԲԷՑ»~ում (բարձրավոլտ էլ. ցանց) վերջերս նոր նշանակում է եղել, նորաթուխ տնօրենը նույնպես գազավիկ է, նա եղել է Նոր Նորքի գազի գրասենյակի պետը, բնականաբար նա հոսանքի հետ ոչ մի կապ չունի: Մի քանի օր առաջ մեր հարգարժան «գազավիկ»-ը ժողով է անում և ժողվի ընթացքում տեղը տեղին փնովում ու աշխատանքի անվտանգության բաժնի պետին ազատում է աշխատանքից, աշխատանքի թերացման պատրվակով: Եվ նրան որոշում է փոխարինել ԱԱԾ գնդապետով: Ընդունման հանձնման ժամանակ, հինը նոր ղեկավարին ներկյացնում է բաժնի տնտեսությունը, թե այսքան ռեզինե ձեռնոցներ, ֆիբռի մեկուսիչներ, բժշկական պարագաներ և այլն, էս գնդապետը շուռ է գալիս, և ասում. յա ե՞ս ինչ կապ ունեմ բժշկական պարագաների հետ, իսկ նախկինը ծիծաղում է և բացտրում, որ այդ ամենը աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման բաժինն է, այ քեզ բան, դե վազի շեֆիդ բողոքվելու: Խեղճ գնդապետը շեֆին բողոքում է, թե ուզածս էս չէր, ուզում էի ներքին անվտանգության բաժինը ... փաստորեն պարզվում է, սկի շեֆը չի տարբերում էտ բաժիների իմաստն ու տարբերությունը, որ հասկանար...
Ասելու բան չկա, սա է մեր նոր կառավարության արհեստավարժ ու բանիմաց հարուստ կադրերը: