Գազայում «հրադադար չի լինելու». իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյա
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին ասել է, որ Գազայում «հրադադար չի լինելու»։ Հայտարարությունը հետևում է ԱՄՆ-ի և Կատարի ջանքերին՝ բանակցելու ՀԱՄԱՍ-ի կողմից այնտեղ պահվող ավելի քան 200 պատանդների ազատ արձակման շուրջ:
Իսրայելը և ԱՄՆ-ն ցանկանում են, որ բոլոր պատանդները «որքան հնարավոր է արագ» ազատ արձակվեն։ Պաշտոնյան հավելել է, որ «մարդասիրական ջանքերը չեն կարող ազդել ՀԱՄԱՍ-ի ոչնչացման առաքելության վրա»:
Իսրայելի իշխանությունները համաձայնել են ԱՄՆ-ի խնդրանքին՝ թույլատրել մարդասիրական օգնություն հասցնել Գազա, «թեև այդ որոշումը Իսրայելում հայտնի չէր», - ընդգծել է պաշտոնյան։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «կանոնավոր» քննարկումների մեջ է Իսրայելի կառավարության հետ Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ։
«Մենք ցանկանում ենք, որ պատանդները վերադառնան տուն, և այդ պատճառով մենք աշխատում ենք դրա վրա, ինչպես ասացի, օրվա գրեթե ամեն րոպեն», - ասել է Բլինկենը NBC-ի «Meet the Press»-ի եթերում: