Գազի գնի վերաբերյալ պայմանագիրը գտնվեց. այն փոփոխության է ենթարկվել
Գազի գնի վերաբերյալ պայմանագիր կա, գոյություն ունի, դրանով գազի գինը Հայաստանի սահմանի վրա սահմանված է 270 դոլար, իսկ պայմանագիրը գտնվում է «ՀայՌուսգազարդ»-ում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Ճիշտ չէ, որ պայմանագիր չկա, բնականաբար՝ եթե ինչ-որ ապրանք է մատակարարվում, պետք է լինի պայմանագիր, որի կողմերից մեկը ապրանք վաճառողն է, մյուսը՝ գնորդը»,- ասաց նախարարը: Ըստ նրա ՄՄ մտնելուց հետո պայմանագիրը փոփոխության է ենթարկվել, ինչը նշանակում է արտահանման հարկերը, որ կան ռուսական դաշտում, այլևս չեն դրվի Հայաստան ներկրվող գազի սակագնի վրա. դա կազմում է շուրջ 30 տոկոս, այսինքն՝ Հայաստան ներկրվող գազի սակագինը լինելու է ռուսական գազի գնին՝ գումարած տրանսպորտային ծախսերը:
