Գազի սակագինը նվազեցնելու հնարավորություն կա. Թաթուլ Մանասերյան
Panorama.am-ը գրում է.
«Կարծում եմ՝ գազի սակագինը նվազեցնելու հնարավորություն կա»,- այս մասինPanorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքերով՝ իրենք ներկայացրել են վերլուծություն, որտեղ նախանշել են այն գործոնները, որոնց հաշվին կարելի է խնայողություն անել, տնտեսել՝ սկսած սպասարկումից, վերջացրած հաշվիչներից:
«Մեր եզրակացությունն այն է, որ, այո, հնարավոր է գազի սակագինն իջեցնել»,- ասաց տնտեսագետը:
Թ.Մանասերյանն անդրադարձավ ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությանը, որից տնտեսագետը տպավորված է:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ դրա վրա ավելի շատ աշխատել է ընդդիմությունը, այլ ոչ թե ՀՀԿ-ն ներկայացնող անձինք: Զարմանալի է, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից որևէ գործնական քայլ չեղավ նախ երկարացնելու ժամկետը, որպեսզի ավելի մանրամասն ուսումնասիրություններ կատարվեն, ինչպես նաև հետամուտ լինել, որպեսզի չարաշահումների գծով պատասխանատվության ենթարկեն: Այդ ուսումնասիրությունները գազի սակագնի թանկացման համար բավականին լուրջ հիմք են հանդիսանում»,- նշեց Թ.Մանասերյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
