Գազի թանկացումից բողոքի ալիք է սպասվում
A1plus.am-ը գրում է. Այսօրվանից՝ դեկտեմբերի 11-ից, գազալցակայաններում բնական գազը թանկացել է՝ 1 խմ-ը 190 դրամից դառնալով 230 դրամ:
Այս թանկացումից ամենաշատը կտուժեն գազելների վարորդները, եւ մեր տեղեկություններով՝ արդեն իսկ այսօր բողոքի ալիք է բարձրանալու։
Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե իրենք օրական կարողանում էին վաստակել 5-6 հազար դրամ, ապա թանկացումից հետո իրենց կմնա 2-3 հազար դրամ։ Այսինքն՝ վաստակածի գերակշիռ մասը կգնա գազին ու «իրենց վրա դրված պլանին»։
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
