Գազիֆիկացվում են Մեղրին եւ Ագարակը
ՀՀ 2013 թ. պետբյուջեում եւ իր ավելի վաղ ընդունած որոշումներից եւս մեկում կատարած փոփոխություններով եւ լրացումներով կառավարությունը պետբյուջե է ներառել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2011-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ստացված 2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհով Մեղրու եւ Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը: Նախագծման աշխատանքն ավարտվել է, ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաեւ աշխատանքի ծավալը:
