Գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է հեղափոխություն անել վերեւից
«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է հեղափոխություն անել վերեւից՝ չցանկանալով, որ այն տեղի ունենա ներքեւից:
Երեկ նրա նախաձեռնությամբ ապամոնտաժվել են Էջմիածին քաղաքի տարբեր փողոցների վրա տեղադրված արգելաձողերը (շլագբաում), մոտ 10 հատ:
Այդ արգելաձողերը դրված էին Գրիգորյանի տան, նրան պատկանող համալսարանի, քաղաքապետարանի տարբեր հատվածներում:
Մնում է, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվի նաեւ իր մյուս հակաօրինական գործողություններից՝ ինչպիսին, օրինակ, իր կողմից արգելված վայրերում կայանված մեքենաների անվադողերի իջեցումն է, քաղաքացիների ահաբեկումը եւ ծեծ ու ջարդը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում