Գեներալ Մանվելի դրամական միջոցները մեկ տարում ավելացել են 300 հազար դոլարով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Նախորդ տարի գեներալ Մանվել Գրիգորյանի դրամական միջոցներն ավելացել են 142 մլն դրամով կամ մոտ 300 հազար դոլարով: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից:
142 մլն դրամ եկամուտը հանրապետական պատգամավորն ստացել է իր բիզնեսներից: Նա գրանցված 4 բիզնես ունի, որոնց բաժնետոմսերը հասնում են մոտ 200 մլն դրամի: Գեներալի հարստացումը շատ արագ է տեղի ունենում: 2012 թվականին, երբ նա ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձավ, ուներ ընդամենը 105 միլիոնի չափով դրամական միջոցներ: Այս տարի նա նաեւ հայտարարգրել էր 9 ավտոմեքենա, որից 7-ը՝ խորհրդային ԳԱԶ մակնիշի: Խոսքը, սակայն, մեր օրերում մեծ արժեք ունեցող մեքենաների մասին է՝ «Չայկա», «Պոբեդա» մակնիշների»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
