Գեներալ Մանվելի հովանավորյալը սպառնացել է բենզալցակայան պայթեցնել
«Դեռ նախորդ տարվա հունիսին Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցիփոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած վիճակում դանակի սպառնալիքովառևանգել էր Էջմիածին-Երևան միկրոավտոբուսներից մեկը՝ ուղևորներով, ուջարդուփշուր արել:
Դրանից հետո դատարանը Բեյբությանին պարտավորեցրել էր որպեսպատճառված վնասի փոխհատուցում 180 հազար դրամ վճարել: Բայց նա ոչմիայն չի վճարել գումարը, այլև սեպտեմբերի 10-ին գինովցած գնացել էԷջմիածնի «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի տարածք, որը պատկանում է ԱԺ նախկինպատգամավոր Հրանտ Գրիգորյանին, և նոր վիճաբանություն սարքել՝ այս անգամպահանջելով իր փոխարեն տուգանքը վճարել:
«Ժողովուրդ» օրաթերթին ականատեսները պատմեցին, որ նա վերցրել էբենզալցակայանի բենզինի ռետինե խողովակը, բենզինը լցրել հատակին,պատրաստել կրակայրիչը՝ սպառնալով պայթեցնել այնտեղ գտնվող անձանց:Մեծ դժվարությամբ հաջողվել է վնասազերծել ԱԺ պատգամավոր, գեներալՄանվել Գրիգորյանի հովանավորյալին, որին ոստիկանները ժամեր անց բաց ենթողել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
