Գեներալ Մանվելի կինն ասֆալտի գործ է անում
Politik.am-ը գրում է.
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Գրիգորյանի ունեցվածի մասին վաղուց է խոսվում: Մեր ունեցած տեղեկություների համաձայն միայն ընտանեկան բիզնեսներն ու կարողությունները չէ, որ Նազիկ Ամիրյանի ղեկավարության տակ են, վերջինս կառավարում է անգամ ԵԿՄ բյուջեն: Նազիկ Ամիրյանի՝ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնում պաշտոնավարելու ժամանակահատվածն էլ եղավ աղետալի Հայրենի բնության համար` Խոսրովի արգելոցներից սկսած, վերջացրած Սևանի ձկնորսական կազմակերպությունները, դրան գումարած հազարավոր հեկտարներով անտառահատումները ու էկոլոգիական աղետի հասցնելու փաստը: Այժմ վերջինս գործարարությամբ է զբաղված, նրան են պատկանում « Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ն, որին էլ բացառիկ իրավունք է վերապահվել շահել Էջմիածնի քաղաքապետարանի հայտարարած բոլոր մրցույթները և տարատեսակ աշխատանքներ իրականացնել, և սա վերաբերում է վերջինիս պատկանող, բոլոր բիզնեսներին, որի ծաղկելուն նպաստում է մրցույթների բացառիկ հաղթողը լինելու հանգամանքը: Իսկ այս ամենը խոսում է ամուսնու ունեցած դիրքի և Գրիգորյանների ստեղծած վախի մթնոլորտի մասին, իսկ ահա բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի անգարծության կամ թերի գործելու շնորհիվ, մենք չենք կարող ռեալ հետևություն անել հայտարագրված տվյալների համապատասխանելիության մասով և հասականալ իրական եկամուտները քանի միլիոնների կամ միլիարդների են հասնում և ինչքանով են դրանք օրինական ճանապարհով ձեռք բերված:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում