Գեներալ Սեդրակ Սարոյանի ու քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի հարաբերությունները անսասան են
ԱՍԵԿՈՍԵ
Այս խորագրի ներքո հրապարակված նյութի իրականությունը չի երաշխավորվում
Շրջանառվող լուրերի համաձայն, օրեր առաջ` «Զվարթնոց» օդանավակայանում Երևանում թաղային հեղինակություն համարվող Թևոսիկին դիմավորել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն ու նրա թիմակիցները:
Նույն լուրերի համաձայն, Թեւոսիկը Հայաստան էր ժամանել եղբոր մահվան երկրորդ տարելիցին մասնակցելու համար: Շրջանառվող մեկ այլ տեղեկատվության համաձայն էլ, Թեւոսիկը հանդիպել է նաեւ մարզային ղեկավարներից մեկի հետ, ով նույնպես գեներելական հատվածի հետ ջերմ հարաբերություններ ունի:
Հիշեցնենք, որ նույն հայտնի քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանը՝ Կայարանցի Թեւոսիկը, դեռեւս 2015 թթ-ի հունիսի 19-ին բերման ենթարկվելու ժամանակ եղել էր գեներալ Սեդրակ Սարոյանի մեքենայով։ Մամուլում հրապարակումներ եղան նաեւ այն մասին, որ Սաֆարյանը մտերիմ է ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ եւ օրեր առաջ Մոսկվայից Երեւան ժամանելուն պես՝ պատգամավորից խնդրել է նրա «Բենթլի»-ն, որպեսզի մի քանի օր օգտագործի այն: Պատգամավորը դեպքի մասին իմացել է միայն 6-րդ վարչություն բերման ենթարկվելուց հետո:
Հիշեցնենք նաեւ, որ հունիսի 19-ին ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել Թեւոս Սաֆարյանը՝ «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցող Կարեն Բագրատունյանը, որն առավել հայտնի է «Սամբիստ Կարեն» մականվամբ, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է «Քանաքեռցի Հարութ» մականվամբ, ինչպես նաեւ Սաֆարյանին երեք այլ ավտոմեքենաներով ուղեկցող եւս յոթ անձ: Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում՝ «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով: Նույն ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է եւս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով: Ուղեկցող անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է շագանակագույն չորացված զանգված: Այդ օրերին Սեդրակ Սարոյանն էլ իր հերթին այսպես էր արձանգել տեղի ունեցածի հետ կապված.