Գեներալ–մայոր Ալբերտ Բաղդասարյանը հրաժարվեց սահմանի վերաբերյալ որեւէ հարցի պատասխանել
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում հրաժարվեց ատասխանել լրագրողների հարցերին:
Լրագրողները հետաքրքրվում էին, թե ինչ է կատարվում սահմաններին, մասնավորապես, Սյունիքում եւ Գեղարքունիքում, արդյոք ձմռան շեմին կահավորված են սահմանները, արդյոք ապահով վիճակում են մեր զինվորները:
«Ես ձեր ոչ մի հարցի չեմ պատասխանի»,-ասաց նա ու հեռացավ՝ առանց որեւէ բացատրություն տալու: