Georgian Airways.Թբիլիսի-Մոսկվայի փոխարեն կգործի Թբիլիսի-Երևան -Մոսկվան
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը հաղորդագրություն է տարածել,ըստ որի հուլիսի 8-ից,երբ ՌԴ իշխանությունները կարգելեն ՌԴ-ի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումները,Թբիլիսի-Մոսկվա ավիաչվերթի փոխարեն կգործարկվի Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտային ավիաչվերթը...
Հիշեցնեմ,որ Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունների և հակառուսական ելույթներից հետո ՌԴ նախագահ Վ.Պուտինը հունիսի 21-ին հրաման է ստորագրել,որի համաձայն հուլիսի 8-ից դադարեցվում են ռուսաստանյան ավիաընկերությունների ուղիղ ավիաչվերթները երկու երկրների քաղաքների միջև...Իսկ հունիսի 22-ին ՌԴ իշխանությունները արգելեցին նաև վրացական ավիաընկերությունների ուղիղ չվերթները դեպի ՌԴ...
ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ
