1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գերակա հայտարարված ճյուղը չեզոքացնում են

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են Հարկային օրենսգրքի փոփոխություններից բխող հնարավոր վնասների մասին: Նշենք, որ հունվարի 1–ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի համաձայն՝ 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը 26%–ից բարձրացել է 28%–ի, իսկ 2 միլիոն դրամից ավելի ստացողները հարկվում են 36%–ով:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ փոփոխությունը տարեկան մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է տալիս ոլորտին:

«Ընկերությունները ստիպված են կոմպենսացնել աշխատակիցների կորուստները: Դա տեղի է ունենում այն ներքին միջոցների հաշվին, որոնք պետք է ծախսեին կրթության, վերապատրաստման, ինչպես նաեւ մարկեթինգի վրա: Այս դեպքում, սակայն, ընկերությունները ստիպված կոմպենսացնում են աշխատակիցների կորուստները, որպեսզի նրանք չհեռանան»,– ընդգծեց Կարեն Վարդանյանը:

Իսկ փոփոխությունն արդյո՞ք գերակա ճյուղ համարվող ոլորտի զարգացման համար խոչընդոտ չի լինի:

Ի պատասխան, ԻՏՁՄ գործադիր տնօրենը նկատեց. «Բնականաբար, եթե կոմպենսացնում են կրթության, մարկեթինգի հաշվին, խոչընդոտ է»:

Հարկային բեռի ավելացմամբ ոլորտի զարգացման խոչընդոտների առումով ինժեներ Սեւակ Ծատուրյանը վերջերս ստորագրահավաք սկսեց:

«Այնպիսի նպատակ դրված չէր, որ շատ ստորագրություն հավաքեինք: 5 խոշոր կազմակերպությունների աշխատակիցների մոտ 80%–ը ստորագրեց եւ հավաքվեց մոտ 1000 ստորագրություն, որոնցով ես նամակ ուղարկեցի ՀՀ կառավարություն: Մի քանի օր առաջ զանգահարեցի, ասացին, որ նամակը վերահասցեավորել են ՀՀ ֆինանսների նախարարությանը»,–հայտնեց մեր զրուցակիցը:

Խոսելով նամակում զետեղված ամենակարեւոր պահանջի ու մտահոգության մասին՝ նա ասաց. «Առհասարակ ինչո՞ւ է խնդիր առաջանում, երբ ինչ–որ փոփոխություն է լինում: Պատճառը վստահության պակասն է եւ այն, որ դրամական միջոցները ճիշտ չեն տնօրինվում: Որպես քաղաքացի՝ մենք համարում ենք, որ այն հարկերը, որ արդեն տալիս ենք, նպատակային չեն ծախսվում ու ավել գումար հավաքելն արդեն ինքնանպատակ ենք համարում: Կառավարությունը որոշակի ֆինանսական խնդիրներ ունի՝ վարկային պարտավորություններ,սոցիալական խնդիրներ եւ այլն:

Ուզում է այդ ամենը ծանրացնել միջին խավի ուսերին: Մինչեւ ընտրությունները, սակայն, կային խոստումներ, թեեւ ես դրանց չէի հավատում: Ամեն դեպքում մարդիկ խոստումներ էին տալիս, որ նոր աշխատատեղեր են բացելու, ներգաղթն են ավելացնելու, եկամուտներն են ավելանու եւ այլն: Բայց դրա փոխարեն նորից նույն պատկերն է: Հույսը միջին խավն է՝ հարկերը բարձրացնում են, որ լուծեն այդ խնդիրները: Չկա վստահություն, որ մնացած գումարները նպատակային են ծախսվելու: Հայաստանում բնակչության ավելի քան 30% աղքատ է, եւ երկիրը կարելի է աղքատ համարել: Զուգահեռ՝ իշխանավորները նույն գումարների հաշվին ճոխ կյանքով են ապրում, թանկարժեք մեքենաներով են երթեւեկում: Այս ամենը չի համադրվում: Երբ իրենց ապրելակերպը համադրելի կլիներ ընդհանուր երկրի վիճակին, միգուցե վստահություն լիներ, եւ չլիներ նաեւ բողոք՝ հարկերի դրույքաչափերի բարձրացման համար»:

Անդրադառնալով Կարեն Վարդանյանի այն կարծիքին, թե ոլորտը տարեկան 15 միլիոն դոլարի վնաս է կրելու, Սեւակ Ծատուրյանը հավելեց. «Այդ թիվը ծանրանալու է գործատուի ու աշխատողի ուսերին: Որպեսզի գործատուն աշխատող չկորցնի, ստիպված է լինելու աշխատավարձ բարձրացնել, ինչի հետեւանքով Հայաստանում կրկին աշխատուժը թանկանալու է, մինչդեռ գլուխ ենք գովում, թե մրցակցային ենք: Այսինքն՝ գերակա հայտարարված ճյուղը Հայաստանում կամաց–կամաց չեզոքացնում են: Սպասել, թե նամակը գրեցինք, ու իրենք կհասկանան, որ սխալ բան են արել, կորոշեն, որ չեղարկում են, միամտություն կլինի: Գոնե այս փուլի համար ճիշտ համարեցինք, որ այդ ձայնը լինի, ըստ որի՝ խնդիր կա: Մինչդեռ մի քանի ներկայացուցիչներ հայտարարեցին, որ խնդիրներ չունեին հարկային բեռի հետ: Բացի այդ՝ ուզում էինք ցույց տալ, որ մենք աշխատում ենք, հարկ ենք վճարում, բայց նաեւ հետեւում ենք իրենց աշխատանքին, եւ, որպես հարկատու ու երկրի քաղաքացի, լավ չենք գնահատում իրենց աշխատանքը: Ոչ մի տեղաշարժ չկա: Միայն ժողովներ են լինում ու հայտարարություններ հնչում, թե պետք է աշխատենք ու վերացնենք կոռուպցիան: Ոչինչ չկա, բացի նրանից, որ նորից ծանրանում է հարկ վճարող ժողովրդի բեռը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan