Գերի ընկած 6 զինծառայողներին տեղափոխել են Բաքու
ՀՐԱՊԱՐԱԿԸ ԳՐՈՒՄ Է.
Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողներին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, եւ նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է:
Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երեւանում եւ հետեւել հետագա զարգացումներին: Բայց ռուս խաղաղապահներին հրահանգված է չմիջամտել, քանի դեռ ընդհարումները տեղի են ունենում, այսպես կոչված, «վիճելի տարածքներում»։ Եվ ռուս-ադրբեջանական կողմերի ձեռքին առկա է քարտեզ, որի հիման վրա տեղի է ունենալու սահմանների դեմարկացիան: