Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան
Անհերքելի է, որ սիրիացի վարձկանների հանձնումն ու հայ չորս գերիների վերադարձը տեղի ունեցավ համաժամանակյա, իհարկե, կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, սակայն ցանկացած պարագայում գերիների վերադարձը խիստ կարեւոր է եւ ողջունելի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Ըստ նրա՝ գերիների յուրաքանչյուր վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. «Իմ գնահատմամբ, վերադարձը հնարավոր է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ»։
