Գերմանիա. «Բավարիան» մեկնարկեց չեմպիոնական սուպերհաղթանակով.
Գերմանիայի Բունդեսլիգայի 2016/17 մրցաշրջանի 1-ին տուրի առաջին խաղում չեմպիոնը` Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 6:0 հաշվով ջախջախեց Բրեմենի «Վերդերին»: Մյունխենցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Գերմանիայի Բունդեսլիգա, 1-ին տուր «Բավարիա»-«Վերդեր»` Ալոնսո, 9, Լևանդովսկի, 13, 46, 77 (11մ.), Լամ, 66, Ռիբերի, 73