Գերմանիան Հայաստանին 50 միլիոն եվրո կփոխանցի
Գերմանիայի Վերակառուցման բանկը Հայաստանին 50 միլիոն եվրո կհատկացնի՝ ջրամբար կառուցելու համար: Նախագիծն այսօր հաստատվել է ՀՀ Կառավարությունում: Միջոցները կհատկատցվեն Ախորյան գետի վրա գտնվող Թուրքիայի սահմանին Կապսի ջրամբարի վերակառուցման համար: Եվս 2 միլիոն կհատկացվի որպես գրանտ՝ տեխնիկական վերազինման համար: Ջրամբարի ծավալը կկազմի 25 մլն խմ: Այն կնպաստի Ախուրյանի վերին հոսանքների ջրերի կառավարմանը: Միջոցները տրամադրվել են 15 տարի ժամկետով:
