Գերմանիան մրցավարի օգնությամբ ջախջախեց Պորտուգալիային 4:0 (video)
Աշխարհի առաջնության խմբային փուլի G խմբի կենտրոնական խաղում Գերմանիայի հավաքականը մրցավարի օգնությամբ խոշոր` 4:0 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման 11-րդ րոպեին Պորտուգալիայի տուգանային հրապարակում վայր ընկավ Մարիո Գյոթցեն, մրցավարը համարեց, որ Պերեյրան կանոնները խախտել է գերմանացու նկատմամբ և նշանակեց 11 մետրանոց, որը վստահ իրացրեց Թոմաս Մյուլլերը: