Գերմանիան Պենտագոնից պահանջել է ամերիկյան զորքերի դուրսբերման ծրագիր
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Պենտագոնի ղեկավար Պիթ Հեգսեթից պահանջել է ներկայացնել ամերիկյան զորքերի Եվրոպայից դուրսբերման «ճանապարհային քարտեզը»։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նման պահանջը բարկություն է առաջացրել ՆԱՏՕ-ի մյուս անդամների շրջանում՝ քանի որ հստակ ժամկետների պահանջումը կարող է բացասաբար անդրադառնալ դաշինքի ներսում միասնականության վրա։ Աղբյուրները նշել են, որ Վաշինգտոնին նման ճնշումը կարող է իրականացնել «ինքնաիրացվող մարգարեություն»՝ արագացնելով զորքերի դուրսբերման գործընթացը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ երկրների առաջնորդները սպասում են Դոնալդ Թրամփի առաջիկա հայտարարությանը՝ ամերիկյան զորքերի Եվրոպայում ներկայությունը կրճատելու վերաբերյալ։
