Գերմանիայի կանցլերը ժամանել Է Կիեւ Զելենսկու հետ անվտանգության հարցերի շուրջ բանակցությունների համար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 14-ին ժամանել Է Կիեւ, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ կվարի անվտանգության հարցերի շուրջ:
Ինչպես հաղորդում Է «Ուկրաինա-24» հեռուստաալիքը, Շոլցը Բորիսպոլ օդանավակայանից մեկնել Է Մարինյան պալատ՝ Զելենսկու հետ հանդիպման վայր: Դա կլինի Գերմանիայի նորընտիր կանցլերի առաջին այցը: Կիեւն, Ուկրաինայի ԱԳՆ-ի ղեկավար Դմիտրի Կուլեբայի խոսքով, դրականորեն Է գնահատում այն փաստը, որ Շոլցն իր երկիր կայցելի Մոսկվա կատարելիք այցից առաջ, որը նախատեսված Է փետրվարի 15-ին:
Նա կարծում Է, որ «դա կլինի առաջին երկարատեւ առարկայական զրույցը Գերմանիայի կանցլերի եւ Ուկրաինայի նախագահի միջեւ»: Ուկրաինա Շոլցի առաջին այցին նախորդել Է փետրվարի 7 – 8-ը ԳԴՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Աննալենա Բերբոքի ուղեւորությունը Կիեւ: Նա Ուկրաինայում հանդիպում Է անցկացրել Կուլեբայի հետ, այցելել Է Դոնբաս, իսկ փետրվարի 12-ին ԱԳՆ-ների ղեկավարները հեռախոսով քննարկել են անվտանգության հետ կաված իրադրությունը եւ ԳԴՀ-ի կանցլերի առաջիկա այցը: Երկկողմ ինտենսիվ շփումներն ուկրաինացի փորձագետները համարում են այն բանի վկայությունը, որ Բեռլինը մտադիր Է ակտիվացնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ջանքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: