Գերմանիայում գումարի պատճառով հայ է սպանվել.
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 10-ին Գերմանիայի Բիլիֆելդ քաղաքում հրազենային կրակոցներից սպանվել է մեր հայրենակից 36-ամյա Գրիգոր Գրիգորյանը: Բիլիֆելդի մեր աղբյուրի փոխանցմամբ, սպանվածը հայ համայնքի մշակութային խորհրդի անդամ էր: Դեպքը տեղի է ունեցել ցերեկը՝ մարդաշատ վայրում՝ ականատեսների ներկայությամբ: Մարդասպանները, ըստ մեր աղբյուրի, երկուսն են եղել, որոնք դեպքի վայրից դիմել են փախուստի»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
