ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ «СПУТНИК V»-ՈՎ ՊԱՏՎԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՄԱՐԻ «ԼԵԳԻՏԻՄ ՊԱՏՎԱՍՏՎԱԾ»
Գերմանիայում հրաժարվել են ռուսական «Спутник V»-ով պատվաստվածներին համարել «լեգիտիմ պատվաստված» այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական հակակորոնավիրուսային այդ պատվաստանյութը չի հաստատվել ԵՄ կողմից։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սեբաստյան Գյուլդեն։ «Ընդհանուր առմամբ իրավիճակը այսպիսին է․ վավերական են համարվում միայն այն պատվաստանյութերը, որոնք հաստատվել են ԵՄ կողմից»,- ասել է Գյուլդեն՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում։ Նշենք, որ առայժմ Եվրոպայի Դեղամիջոցների գործակալությունը չի հաստատել ռուսական «Спутник V»-ն՝ ԵՄ-ում կիրառելու համար։
