Գևորգ Կոստանյան. «Ես կուսակցական չեմ եղել ու չեմ լինի»
«Հրապարակ»-ը զրույցել է նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի հետ։
- Պարոն Կոստանյան, Ձեր հանրապետականացումը, կարծես թե, ուշանում է, չե՞ք պատրաստվում համալրել նժդեհականների շարքերը։
- Ես երբեք կուսակցական չեմ եղել և կարծում եմ՝ չեմ էլ լինի։
- Ինչո՞ւ։
- Կուսակցական գործունեությունն արդեն անխուսափելիորեն ենթադրում է քաղաքական գործունեություն, իսկ ես առավելագույնս ուզում եմ զերծ մնալ քաղաքական գործունեությունից և մնալ մասնագիտական հարթության մեջ։
- Բայց ԱԺ վերջին նիստին Դուք մեծ եռանդով լծվել էիք իշխանությունների պաշտպանության գործին, որ ընտրությունները չեն կեղծվել և այլն, մի քանի նմանատիպ ելույթ ունեցաք։
- Եթե նկատեցիք, ես երբեք որևէ մեկին չեմ պաշտպանել, ես ներկայացնում եմ տվյալ մարմնի վերաբերյալ մասնագիտական գործունեություն, տեսակետ, ես քաղաքական բնույթի հայտարարություն չեմ արել, այլ ընդամենը իմ բոլոր ելույթներով արձանագրում էի մասնագիտական առումով բոլոր խնդիրներն ու լուծումները։
- Իսկ Դուք չգիտե՞ք, որ պատգամավորի կարգավիճակն ինքնին քաղաքական է։
-Պատգամավորը, քաղաքական պաշտոն լինելով հանդերձ, կարող է սահմանափակվել մասնագիտական գործունեությամբ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: