Գևորգ Կոստանյանը՝ նախարա՞ր
ՀՀԿ-ի ինքնաբացարկ հայտնած նախարարներից միայն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է «դուրս մնացել»։ Ասել է՝ կառավարության հրաժարականից հետո արդարադատության նոր նախարար ենք ունենալու։ Սա, թերևս ամենախոցելի ոլորտն է, որտեղ հանրությունը մշտապես սպասում է արմատական փոփոխություններ։ Նախարարները գալիս ու գնում են, բայց էական փոփոխություններ չեն լինում։ Այս մասին գրել է «Իրատես»-ը:
Թերթի տեղեկություններով, իշխանությունում արդեն քննարկվում են, թե ով կարող է լինեն արդարադատության հաջորդ նախարարը։ Ամենահավանական թեկնածուն Գևորգ Կոստանյանն է, որը ևս խորհրդարանական մանդատ է ստացել։
