Գևորգ Կոստանյանը հասկացրեց, թե դատաիրավական ոլորտում ով է «թելադրողը».
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատուկ քննչական ծառայությունում քննվող ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Քրեական գործը հարուցվել էր հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով` դատախազություն-քննչական կոմիտե հակամարտության շրջանակներում: Այն, որ այդ քրեական գործը հեռանկար չուներ, հասկանալի էր ի սկզբանե:
Բավական է նշել այն փաստը, որ քրգործի առիթ եղել են քննիչների կողմից դատավարական ժամկետները խախտելու դեպքերը: Մյուս կողմից ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազությանը և, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին այդ պատմության մեջ ոչ թե քննիչներին հենց դատելն է հետաքրքրել, այլ նրանց և մնացած բոլորին հասկացնելը, թե դատաիրավական ոլորտում ով է «թելադրողը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
