«Գեղամ Պետրոսյանն ինձ մոտ դրական տպավորություն ուներ»․ Վալերի Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, անդրադառնալով ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությանը «Մարտի 1»-ի գործով, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց․ «Ճիշտն ասած, այդ անձը, որ ձերբակալվել է, ինձ մոտ դրական տպավորություն ուներ։ Իր գործառույթները բարեխիղճ էր կատարում, թե հիմա ինչը ոնց ա՝ ավելին չեմ կարող ասել։ Եթե մեղավոր է, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը։
