Գեղարքունիքի Գեղամավան գյուղում սպանության գործով 2 անձ ձերբակալվել է. պատճառը հայտնի է
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Հ.Զաքարյանի սպանության դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018 թ. հուլիսի 8-ին «Սևանի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ-ից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի, կրծքավանդակի բազմակի կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Հուսիկ Զաքարյանը, ով բժշկական կենտրոնում՝ նույն օրը՝ ժամը 21։55-ին, մահացել է:
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հ.Զաքարյանի սպանության դեպքի առթիվ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 2018 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում՝ կենցաղային հարցերի շուրջ համագյուղացիների միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ Հ.Զաքարյանին, դանակի գործադրմամբ, պատճառվել են նշված վնասվածքները։
Քրեական գործով երկու անձ ձերբակալվել է, քննություն է տարվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։