Գեղարքունիքում Արցախից բռնի տեղահանված արդեն երրորդ ընտանիքում երեխան է լույս աշխարհ եկել` Անգելինան
Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 20-ին Գեղարքունիքում Արցախից բռնի տեղահանված արդեն երրորդ ընտանիքում երեխան է լույս աշխարհ եկել` Անգելինան՝ 4,5կգ քաշով, 55սմ հասակով։
Աղջիկ երեխային անվանակոչել են Անգելինա։
Անգելինան ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա գյուղում ապաստանած Կարեն և Շուշանիկ Մակեյանների ընտանիքում։
Անգելինան այս ամուսնական զույգի երկրորդ զավակն է։