Գեղասահք. Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը
Եվրոպայի պատանեկան Օլիմպիական փառատոնի գեղասահքի մրցումներում իր ելույթներն ավարտել է Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը: Այս մասին է գրում է armsport.am-ը:
Հայ մարզուհին, ով 30 մրցակցուհիների պայքարում առաջին հորիզոնականն էր զբաղեցնում կարճ ծրագրից հետո, ազատ ծրագրում գրանցել է 10-րդ արդյունքը (70.03) եւ ընդհանուր հաշվարկում 122.97 միավորով գրավել է 7-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացնող Ալեքսանդրա Պրոկլովան 152,86 միավորով: Երկորդ տեղում է գերմանուհի Լեա Ջոանա Դաստիչը 142,24 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լեա Սերնան՝ 131.20 միավորով: