Գեղեցկության մրցույթի հաղթողին մահացած են գտել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոնդուրասի գեղեցկության մրցույթի հաղթող 19-ամյա Մարիա Խոսե Ալվարադոյի և իր քրոջ՝ 23-ամյա Սոֆիա Տրինիդադիյի մարմինները գտել են Ագուագուա գետի մոտակայքում:
Նշվում է, որ գեղեցկության մրցույթի թագուհին և նրա քույրը արդեն մի քանի օր է, ինչ անհետացել էին և որևէ մեկը չգիտեր նրանց գտնվելու վայրը: Վերջին անգամ նրանց տեսել էին նախորդ հինգշաբթի` Սանտա Բարբարա շրջանում երեկույթը լքելիս։