Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանը պապիկ է դարձել (տեսանյութ)
Հովհաննես Թումանյանի ստեղծագործության մոտիվներով նկարահանված «Գիքորը» ֆիլմի գլխավոր դերակատար Ալբերտ Ղուլինյանը պապիկ է դարձել: Նրա համար Գիքորի դերը մնաց որպես միակ վառ ու փայլուն կերպար, իսկ այլ դերերում դրսևորվելն ու հայտնի դերասան դառնալն Ալբերտի ու նրա ծնողների համար մնացին որպես անկատար երազանք: Փոխարենը նա այսօր ուրախ է իր ծնողներով, ովքեր ողջ ու առողջ իր կողքին են, ուրախ է իր 19-ամյա տղայի հաջողություններով ու 2 աղջիկների ընտանիքներով:
Երջանկությունը համալրեց նաև աղջիկներից մեկի որդու՝ Արթուրի ծնունդը. նա պապիկ դարձավ: Ալբերտը գրկել է նորածին փոքրիկին ու բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ է զգում, ասում է՝ դեռևս իրեն պապի դերում չի պատկերացնում, բայց ժամանակի հարց է՝ կընտելանա:
Մանրամասները՝ տեսանյութում