Ժիրայր Սեֆիլյանի և նրա խմբի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է
«Հայկական ժամանակ» թերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին կարճվելու է Ժիրայր Սեֆիլյանի և նրա խմբի դեմ հարուցված քրեական գործը: Կարճման որոշման հիմքում դրվելու է իրադրության փոփոխության պատճառաբանությունը:
Սեֆիլյանենց մեղադրում են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ: Բայց գործը կարճվելու է, քանի որ նշված արարքը «այլևս վտանգավոր չէ հանրության համար»:
